Ադրբեջան

Ալիևը Ռուսաստանից վերադառնում է Ադրբեջան՝ ուղևորատար ինքնաթիռի վթարի պատճառով

1 րոպեի ընթերցում

Ալիևը Ռուսաստանից վերադառնում է Ադրբեջան՝ ուղևորատար ինքնաթիռի վթարի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանից վերադառնում է Բաքու՝ ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը։ 

Ալիևը Ռուսաստանում էր գտնվում ԱՊՀ երկրների գագաթնաժողովին մասնակցելու համար։

Բաքվից Գրոզնի մեկնող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել Կասպից ծովի վրայով թռչելիս, որից հետո այն փոխել է ուղղությունը և մեկնել Ղազախստան՝ հարկադիր վայրէջքի։ Ըստ նախնական տվյալների՝ ավիավթարի պատճառ է դարձել թռչունների երամի հետ բախումը։ Ինքնաթիռում գտնվել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Կան նաև ողջ մնացածներ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում