Ադրբեջան

Ակտաուի մերձակայքում կործանված ադրբեջանական ինքնաթիռում եղել է 2 երեխա Չեչնիայից

1 րոպեի ընթերցում

Ակտաուի մերձակայքում կործանված ադրբեջանական ինքնաթիռում եղել է 2 երեխա Չեչնիայից

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեչնիայից երկու երեխա է եղել Ակտաուի մերձակայքում կործանված ադրբեջանական ինքնաթիռում։ Նրանցից մեկը հոսպիտալացվել է, մյուսի ճակատագիրն անհայտ է։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է Չեչնիայի երեխաների օմբուդսմենի ներկայացուցիչ Ադամ Խալիկովը։

«Չեչնիայից երկու երեխա է եղել օդանավում, մեկ երեխայի հոսպիտալացրել են, իսկ երկրորդի ճակատագիրն անհայտ է», - ասել է Խալիկովը:

Դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում ընկել ու բռնկվել է Azerbaijan Airlines ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որը կատարում էր Բաքվից Գրոզնի չվերթը: Այն աղետի է ենթարկվել օդանավակայանի հարևանությամբ։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ 32 մարդ ողջ է մնացել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում