Ադրբեջան

Ադրբեջանի ներկայացուցիչները մեկնել են Ղազախստան՝ ավիավթարի հետաքննության համար

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ներկայացուցիչները մեկնել են Ղազախստան՝ ավիավթարի հետաքննության համար

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ Ղազախստան է մեկնել պաշտոնատար անձանցից կազմված պատվիրակություն՝ Բաքվից Գրոզնի մեկնող և Ղազախստանում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռի վթարի հետաքննության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ադրբեջանական պետական Azertag գործակալությունը։ 

Ակտաու մեկնած պատվիրակության կազմում են Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարը, արտակարգ իրավիճակների նախարարը, գլխավոր դատախազի տեղակալը, առողջապահության փոխնախարարը, Քաղաքացիական ավիացիայի պետական ​​գործակալության փոխտնօրենը, Ադրբեջանական ավիաուղիների (AZAL) նախագահը և պետական ​​այլ համապատասխան մարմինների ներկայացուցիչներ։

Իր հերթին ղազախստանյան «Կազինֆորմ» լրատվական գործակալությունը գրում է, որ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանձնարարությամբ ստեղծվել է պետական հանձնաժողով՝ փոխվարչապետ Կանատ Բոզումբաևի գլխավորությամբ։ Վերջինս արդեն մեկնել է Ակտաու։ 

Բաքվից Գրոզնի մեկնող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել Կասպից ծովի վրայով թռչելիս, որից հետո այն փոխել է ուղղությունը և մեկնել Ղազախստան՝ հարկադիր վայրէջքի։ Ըստ նախնական տվյալների՝ ավիավթարի պատճառ է դարձել թռչունների երամի հետ բախումը։ Ինքնաթիռում գտնվել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Կան նաև ողջ մնացածներ։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում