Ադրբեջան

Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարվել ինքնաթիռի կործանման կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարվել ինքնաթիռի կործանման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին մեկօրյա սուգ է հայտարարվել Azerbaijan Airlines ընկերության ինքնաթիռի կործանման հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Azertag լրատվական գործակալությունը հաղորդել է, որ համապատասխան հրամանագիրն ստորագրել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը:

Դեկտեմբերի 25-ին Ակտաուի մերձակայքում ընկել ու բռնկվել է Azerbaijan Airlines ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որը կատարում էր Բաքվից Գրոզնի չվերթը: Այն աղետի է ենթարկվել օդանավակայանի հարևանությամբ։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ 32 մարդ ողջ է մնացել։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում