Նոր մանրամասներ Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանումից. կան ողջ մնացածներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բաքվից Գրոզնի մեկնող և Ղազախստանում կործանված ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռի ուղևորներից մի քանիսը ողջ են մնացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ողջ մնացածների թվի մասին տարբեր տվյալներ են հաղորդվում։

Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ողջ է մնացել առնվազն 6 մարդ։ Իր հերթին «Ինտերֆաքս» գործակալությունը, վկայակոչելով որոնողափրկարարական ծառայություններում իր աղբյուրին, նշում է, որ ողջ է մնացել մինչև 10 մարդ։ Իսկ ղազախական Tengrinews պարբերականը նշում է, որ հոսպիտալացվել է 12 մարդ։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը նույնպես հայտարարել է 12 ողջ մնացածի մասին՝ նշելով, որ նրանք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի ուշ հաղորդել է, որ ողջ է մնացել 25 մարդ։ 

Հղում անելով դեպքի վայրում աշխատող օպերատիվ շտաբին՝ «Ինտերֆաքս»-ը նաև հաղորդում է, որ ողջ մնացած ուղևորները գտնվել են ինքնաթիռի պոչի հատվածում։ Ինքնաթիռում գտնվել է Ադրբեջանի 37 քաղաքացի, Ռուսաստանի 16 քաղաքացի, 6 Ղազախստանի և 3 Ղրղզստանի քաղաքացի։

Ինքնաթիռում գտնվող ուղևորների մասին նույնպես տարբեր տվյալներ էին հաղորդվել։ Ըստ Ղազախստանի տրանսպորտի նախարարության և ադրբեջանական պետական Azertag գործակալության՝ ինքնաթիռում գտնվել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ 

Մինչ այդ APA գործակալությունը հայտնում էր 67 ուղևորի և անձնակազմի 5 անդամի մասին։ Իսկ «Կազինֆորմ» գործակալությունը հայտնել էր, որ ինքնաթիռում է եղել 105 ուղևոր և անձնակազմի 5 անդամ, սակայն ավելի ուշ այս տեղեկատվությունը փոխվել է։

Ըստ նախնական տվյալների՝ ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել Կասպից ծովի վրայով թռչելիս, որից հետո այն փոխել է ուղղությունը և մեկնել Ղազախստան՝ հարկադիր վայրէջքի։ 

«Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայությունը, վկայակոչելով ադրբեջանական ավիաընկերությունը, նշում է, որ ավիավթարի պատճառ է դարձել թռչունների երամի հետ բախումը։ Ինքնաթիռն ընկել է Ակտաուի օդանավակայանում՝ թռիչքուղու մերձակայքում։ 

Հայերեն English Español Français Русский

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները