Մշակույթ

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տեղափոխվել է Գյումրիի համայնքապետարանի ճեմասրահ

2 րոպեի ընթերցում

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տեղափոխվել  է Գյումրիի համայնքապետարանի ճեմասրահ

ԳՅՈՒՄՐԻ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տեղափոխվել է Գյումրիի համայնքապետարանի շենքի ճեմասրահ և վերականգնվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ ավարտվել են ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի՝ Գյումրիի համայնքապետարանի շենք տեղափոխման և վերականգնման աշխատանքները: 

Որմնանկարը 1988 թ․ ավերիչ երկրաշարժի հետևանքով կիսավեր գործարաններից մեկից 2016 թ. տեղափոխվել էր Գյումրիի Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն:

Որմնանկարի էսքիզային նախագիծը 2023 թ․ քննարկվել է ԿԳՄՍ նախարարությանը կից պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության հարցերով մասնագիտական աշխատանքային խմբի խորհրդում (նախագծի հեղինակ՝ Ա․ Պետրոսյան) և ստացել դրական եզրակացություն։

Նախագծի հիման վրա կազմված նախահաշվային գումարը ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհի տեսքով տրամադրել է Գյումրիի «Վ․ Աճեմյանի դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին, որի բաց ընթացակարգով հայտարարած մրցույթում հաղթող է ճանաչվել «Արվեստ և ժառանգություն» պատմամշակութային արժեքների վերականգնման կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Որմնանկարի ապամոնտաժման, նոր վայր տեղափոխման և տեղում վերականգնման աշխատանքները տևել են 3 ամիս։

Հ․ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի համայնքապետարան տեղափոխումը պայմանավորված է թատրոնի կողմից հուշարձանի հետագա պահպանության անհնարինությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում