Փորձագետը Հայաստանի կողմից «Խաղաղության խաչմերուկ» նախագծին միջազգային ավելի մեծ ճանաչում տալու անհրաժեշտություն է տեսնում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրավիճակը Հարավային Կովկասում պարունակում է որոշակի անորոշություն, ինչը բնորոշ էր ամբողջ 2024 թվականին։ Անորոշությունը պահպանվել է, գուցե, որոշակի առումով նաև աճել է՝ պայմանավորված նախ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի՝ տեղում դոփելու իրողությամբ, ինչպես նաև Վրաստանում տեղի ունեցող գործընթացներով։   

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով հարավկովկասյան տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական իրավիճակին, հնարավոր զարգացումներին և այդ համատեքստում ՀՀ վարչապետի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կենսունակությանը։  

«Երկու զուգահեռ իրավիճակները մեր տարածաշրջանում շարունակում են ստեղծել որոշակի անորոշություններ և հիմքեր ապահովել Հարավային Կովկասում ոչ միայն ընդունելի գործիքակազմով մրցակցության, այլև աշխարհաքաղական մրցակցության տեսանկյունից։ Վրաստանում առկա իրավիճակն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն ունեն աշխարհաքաղաքական շերտեր, գլոբալ մրցակցության տարրեր, ինչը, բնականաբար, բացասաբար է ազդում և ավելի մեծացնում ընդհանուր ռիսկային ֆոնը մեր տարածաշրջանում»,- ասաց Պետրոսյանը։

Նրա դիտարկմամբ՝ այն, որ Ադրբեջանը շարունակում է տարբեր արհեստական պատճառներով հրաժարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից, հնարավորություն է ընձեռում, որպեսզի արտաքին դերակատարները փորձեն տարածաշրջանում և նրանից դուրս որոշակի ազդեցություն գործել գործընթացի վրա։ 

«Նկատելի է, որ Ռուսաստանի Դաշնությունը վերջին շրջանում քաղաքական-քարոզչական մակարդակում կրկին օրակարգ է բերում 2020 թվականի նոյեմբերի 9-ի ձևաչափը, որոշակի ակտիվություն է նկատվում Թուրքիայի կողմից, որը նույնպես փորձում է հող նախապատրաստել կարգավորման գործընթացում և Ադրբեջանի շահերն առաջ մղելուն զուգընթաց՝ ազդեցություն ունենալ տարածաշրջանային գործընթացների վրա։ Որոշակի ակնկալիքներ կան նաև Միացյալ Նահանգներում նոր վարչակազմի գործունեության առումով»,- նշեց քաղաքական վերլուծաբանը։ 

Անդրադառնալով այն հարցին, թե առկա գործընթացների համապատկերում ինչպիսի կենսունակություն ունի ՀՀ վարչապետի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ Պետրոսյանն ընդգծեց, որ Հարավային Կովկասում եղած խնդիրներից ամենառիսկայինը տարածաշրջանային ուղիների ապաշրջափակման գործընթացն է, որն անմիջականորեն կապ ունի նաև վերոհիշյալ նախաձեռնության հետ։ 

«Այստեղ բացի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից, առկա են տարածաշրջանային կամ արտատարածաշրջանային շահերի բախման ակնհայտ միտումներ հենց կոնկրետ ճանապարհների ապաշրջափակման հարցում։ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում ապաշրջափակումն իրականացնել չորս հայտնի սկզբունքների հիման վրա, Ադրբեջանը ձգտում է ապաշրջափակումն իրականացնել միջանցքային տրամաբանությամբ, Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի շահերին համահունչ ապաշրջափակման գործընթաց՝ պահանջելով կայուն կապուղի իր և թուրքական աշխարհի միջև, ասել է թե՝ ելք դեպի միջինասիական երկրներ։ Իրանը ցանկանում է, որ այդ կապուղին անցնի իր տարածքով, Ռուսաստանն իր հերթին ցանկանում է, որպեսզի Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի հատվածը լինի իր վերահսկողությամբ, իսկ ԱՄՆ-ն ձգտում է, որ ռուսական վերահսկողություն չլինի, չօգտագործվի Իրանի տարածքը»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։ 

Նա հավելեց, որ ընդհանուր առմամբ՝ առկա են ապաշրջափակման գործընթացի բնութագրիչներ։ Ադրբեջանը դա կոչում է «Զանգեզուրի միջանցք», Իրանը կոչում է Արաքսի միջանցք, Հայաստանն անվանում է «Խաղաղության խաչմերուկ»։ Այսինքն՝ քանի դեռ ճանապարհների ապաշրջափակման ամենազգայուն խնդիրը լուծված չէ մեր տարածաշրջանում, բնականաբար, մրցակցությունը և տարբեր նախագծերի առաջմղումն օրակարգային է։ 

«Հատկապես Հայաստանի կողմից «Խաղաղության խաչմերուկ»-ին  մեծ բովանդակություն և ճանաչում տալը, ավելի մեծ միջազգային հավանության արժանացնելը, բնականաբար, այս պահին միանշանակ նպաստելու է հենց ապաշրջափակման գործընթացը Հայաստանի շահերի տիրույթում առավելագույնս առաջ մղելու նպատակին»,- եզրափակեց քաղաքական վերլուծաբանը։ 

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский Türkçe 中文

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

Գեղարքունիքի մարզում Ճամբարակ համայնքին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք

ԱՄՆ-ն կփակի դիվանագիտական ներկայացուցչությունները Ճապոնիայում, Կանադայում, Ինդոնեզիայում, Կամերունում և Գրենադայում

Ընկերության կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել

Այսօր Հայաստանը համարվում է ԱԲ գերհաշվողական կարողությունների զարգացման ուղղությամբ աշխարհի առաջատար հինգ երկրներից մեկը. Հակոբ Արշակյան

Գիտատեխնիկական համագործակցություն՝ հանուն անվտանգության․ Հայաստանում մեկնարկել է CTBTO-ի տարածաշրջանային աշխատաժողովը

Նոր գումարման ԱԺ առաջին նիստ

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, կալանավորված լինելու ժամանակ փախուստի դիմելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Նոր Մետաքսի ճանապարհի ժամանակը. հայկական հայացք Չինաստանի վերելքին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է