Հայաստան

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված

ՀՀ ներքին գործերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով առաջարկվում է ոստիկանության և փրկարար ծառայության համար ներդնել մասնագիտական կադրերի պատրաստման և կարիերային առաջխաղացման նոր մոդել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳ նախարարությունը։

Պետական պատվերով միջին մասնագիտական կրթական ծրագիրն ավարտած անձինք կնշանակվեն ոստիկանության կամ փրկարար ծառայության միջին խմբի պաշտոններում՝ ՆԳՆ-ում կամ ենթակա պետական մարմիններում առնվազն 10 տարի անընդմեջ ծառայելու պայմանով։

Նախագծով նախատեսվում է, որ ուսման և անընդմեջ ծառայության ընթացքում պետության առջև ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կատարած անձանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված։

ՆԳՆ-ն առաջարկում է նաև ներդնել մասնագիտական և ծառայողական առաջխաղացման փուլային մեխանիզմ։

Նախարարության գնահատմամբ՝ փոփոխությունները հնարավորություն կտան դեռևս հանրակրթությունն ավարտելու փուլում ոստիկանության կամ փրկարար ծառայության ոլորտով հետաքրքրված երիտասարդներին ընտրել համապատասխան մասնագիտական կրթական ուղի և հետագայում շարունակել ծառայությունը համակարգում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում