Հայաստանում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից սեպտեմբերի 17-ին տեղական ժամանակով ժամը 12:17-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08։17-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.48⁰ և արևելյան երկայնության 45.28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ նշելով, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շողակաթ, Արտանիշ, Դրախտիկ և Ջիլ գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։