Թուրքիան և ԵՄ-ն համակարծիք են Սիրիայում ներառական կառավարություն ձևավորելու անհրաժեշտության հարցում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան և Բրյուսելը համակարծիք են Սիրիայում ներառական կառավարություն ձևավորելու անհրաժեշտության հարցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

«Համաձայնեցինք, որ Սիրիայի ինքնիշխանությունը և ամբողջականությունն անհրաժեշտ է պահպանել ներառական կառավարության ձևավորմամբ։ Սիրիան կարող է վերականգնվել միայն հարևան պետությունների, միջազգային հանրության աջակցությամբ»,- հայտարարել է Ռեջեփ Էրդողանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ հանդիպումից հետո։

Վերջինս իր հերթին նշել է, որ պետք է հաշվի առնել Սիրիայում անվտանգության ոլորտում Թուրքիայի անհանգստության օրինական առիթները։ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նաև կոչ է արել կենտրոնանալ Սիրիայի վերականգնմանը։

 Ավելի վաղ The Wall Street Journal հանդեսը հայտնել էր, որ քրդական ուժերի վերահսկողության ներքո գտնվող սիրիական տարածքները գրավելու Թուրքիայի հնարավոր ծրագրերն անհանգստացնում են պաշտոնական Վաշինգտոնին։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Թուրքիան զգալիորեն մեծացրել է իր ռազմական ներկայությունը Սիրիայի հետ սահմանին։

 

 

Հայերեն English Français Русский

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր