Ռուսաստան

Սեուլը պատժամիջոցներ է սահմանում հյուսիսկորեացի զինվորականների դեմ՝ Ուկրաինայում ՌԴ-ի վարած պատերազմին ներգրավվածության համար

1 րոպեի ընթերցում

Սեուլը պատժամիջոցներ է սահմանում հյուսիսկորեացի զինվորականների դեմ՝ Ուկրաինայում ՌԴ-ի վարած պատերազմին ներգրավվածության համար

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանում Հյուսիսային Կորեայի 11 ֆիզիկական և 15 իրավաբանական անձանց նկատմամբ՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողություններին ենթադրյալ մասնակցության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Պատժամիջոցների տակ են հայտնվել, այդ թվում, հյուսիսկորեացի երեք բարձրաստիճան զինվորականներ, որոնցից մեկը, ենթադրաբար, գլխավորում է Ռուսաստանում տեղակայված ուժերը, ինչպես նաև հրթիռներ մշակող մեկ մասնագետ։

Հաղորդվում է, որ պատժամիջոցներ են սահմանվում նշված անձանց նկատմամբ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերի խախտմամբ Ռուսաստանի հետ անօրինական ռազմական համագործակցությանը մասնակցելու համար»։

Նոր պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 19-ին։

Ուկրաինան դեկտեմբերի 16-ին առաջին անգամ հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից կռվող հյուսիսկորեացի զինվորներից 30-ը զոհվել կամ վիրավորվել են դեկտեմբերի 14-15-ին Կուրսկի մարզում ընթացող մարտերի ժամանակ։ 

Նման տեղեկություններ է հայտնել նաև Պենտագոնը՝ զոհված և վիրավորված հյուսիսկորեացի զինվորների որևէ թիվ չնշելով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում