Կիևը տվյալներ է հայտնել Կուրսկում հյուսիսկորեական ուժերի կորուստների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինան հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից կռվող հյուսիսկորեական զինվորներից 30-ը զոհվել կամ վիրավորվել են դեկտեմբերի 14-15-ին Կուրսկի մարզում ընթացող մարտերի ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ուկրաինական հետախուզական ծառայության հայտարարությունը։

Նշվում է, որ Ուկրաինայի ռազմական գերատեսչության հետախուզական ծառայության՝ դեկտեմբերի 16-ի վերոնշյալ հայտարարությունից օրեր առաջ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կուրսկ մտած ուկրաինացի զինվորների դեմ հարձակումներ իրականացնելու համար Ռուսաստանն առաջին անգամ օգտագործում է մեծ թվով հյուսիսկորեացի զինվորների։ Ուկրաինական կողմը նշել է, որ զոհեր և տուժածներ են եղել Պլեխովո, Վորոժբա և Մարտինովկա գյուղերի մերձակայքում։ 

Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել ուկրաինական կողմի այս պնդումները՝ ասելով, որ այդ հարցը պետք է ուղղել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, որն այս թեմայի շուրջ մեկնաբանություն չի արել։

Ռուսաստանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է հյուսիսկորեացի զինվորների մասնակցությունը մարտերին։ Փհենյանն ավելի վաղ իր զորքերի տեղակայման մասին լուրերը որակել էր որպես «կեղծ», սակայն հյուսիսկորեացի պաշտոնյաներից մեկը հայտնել էր, որ նման տեղայակումը կլիներ օրինական։

Ըստ Կիևի գնահատումների՝ Կուրսկի մարզում տեղակայվել է 11 000 հյուսիսկորեացի զինվոր։

Հայերեն

Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա

Ծաղկաբուծական միջազգային ամենախոշոր շուկան բացում է իր դռները հայկական ծաղիկ արտադրողների համար

Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 48.92 տոկոսը

Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

«Հայաստան» դաշինքը բարձր է գնահատում ընտրողների ակտիվությունը

Ժամը 17.00-ի դրությամբ քվեարկության մասնակցության տվյալները

ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 57 ահազանգ է ստացել․ ձերբակալվել է 14 անձ

Արուսյակ Ջուլհակյանը հետընտրական լուրջ զարգացումներ չի կանխատեսում

Այս պահի դրությամբ ՀՀ առաջին ատյանի դատարան է մուտքագրվել ընտրացուցակում ընդգրկելու պահանջի մասին 51 դատական գործ