Այս պահի դրությամբ ՀՀ առաջին ատյանի դատարան է մուտքագրվել ընտրացուցակում ընդգրկելու պահանջի մասին 51 դատական գործ

2 րոպեի ընթերցում

Այս պահի դրությամբ ՀՀ առաջին ատյանի դատարան է մուտքագրվել ընտրացուցակում ընդգրկելու պահանջի մասին 51 դատական գործ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ հունիսի 7-ի ժամը 17։00-ի դրությամբ ՀՀ առաջին ատյանի դատարան է մուտքագրվել ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին 51 դատական գործ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ դատական դեպարտամենտից։

«​Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 3 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 11 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 6 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 3 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 1 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 1 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ 26 դատական գործ»,– նշված է Դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում