Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը երեք ամսով երկարաձգվել է
1 րոպեի ընթերցում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է երեք ամիս ժամկետով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատարանի որոշումը հրապարակվել է քիչ առաջ։
Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Էմին Խաչատրյանը հայտնեց, որ բողոքարկելու են դատարանի որոշումը։
Գագիկ Ծառուկյանը կալանավորված է 2026 թվականի հուլիսի 7-ից։
Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման համար։ Հետագայում նրան վերագրվող արարքներին ավելացել է նաև հարկերից խուսափելու մեղադրանքը։