ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 57 ահազանգ է ստացել․ ձերբակալվել է 14 անձ

1 րոպեի ընթերցում

ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 57 ահազանգ է ստացել․ ձերբակալվել է 14 անձ

Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գծին ստացվել է 57 ահազանգ՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների շրջանակում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ աԱրձանագրվել է կրկնաքվեարկության՝ 19, քվեարկության գաղտնիության խախտման՝ 15, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու՝ 2, ընտրակաշառք տալու՝ 1 և ընտրատեղամասում սառը զենք կրելու 1 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձերբակալվել է 14 անձ։

Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 198 տեղեկությունները ստուգման փուլում են։

Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում