Կիևը չի ընդունի ՆԱՏՕ-ին անդամակցության որևէ այլընտրանք՝ հաշվի առնելով Բուդապեշտի հուշագրի «դառը փորձը». Ուկրաինայի ԱԳՆ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բուդապեշտի հուշագրից հետո Ուկրաինան բացառում է ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկացած այլընտրանք, քանի որ այդ հուշագիրը «դառը փորձ» է դարձել Ուկրաինայի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։

Հայտարարությունը հրապարակվել է Բուդապեշտի հուշագրի ստորագրման 30-ամյակի նախաշեմին։ 1994 թ. դեկտեմբերի 5-ին ստորագրված Բուդապեշտի հուշագիրը պետք է Ուկրաինայի համար ապահովեր անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության երաշխիքներ՝ աշխարհի երրորդ ամենահզոր միջուկային զինանոցից հրաժարվելու դիմաց։ 

Հուշագիրը պետք է նշանակալի քայլ դառնար գլոբալ միջուկային զինաթափման ամրապնդման գործում և օրինակ ծառայեր այլ պետությունների համար՝ հրաժարվելու միջուկային զենքից։ Սակայն, ըստ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության, Ռուսաստանը, այդ հուշագրով լինելով Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկը, անտեսեց այն և հարձակում սկսեց Ուկրաինայի դեմ՝ խախտելով միջազգային իրավունքը։  

«Ռուսաստանի կողմից Բուդապեշտի հուշագրի խախտումը ստեղծել է վտանգավոր նախադեպ, որը խարխլել է վստահությունը միջուկային զինաթափման գաղափարի նկատմամբ։ Փոխարենը, մենք տեսնում ենք տարբեր երկրների ակտիվ փորձեր Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանից և Մերձավոր Արևելքից մինչև Եվրաատլանտյան տարածք՝ ստեղծելու կամ ընդլայնելու առկա միջուկային զինանոցները», - ասված է հայտարարության մեջ։

Ուկրաինան դիմել է ԱՄՆ-ին և Բրիտանիային, որոնք ստորագրել են Բուդապեշտի հուշագիրը, Ֆրանսիային և Չինաստանին, որոնք միացել են դրան, Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բոլոր անդամ երկրներին՝ կոչ անելով Ուկրաինային տրամադրել անվտանգության արդյունավետ երաշխիքներ։

Ուկրաինայի համոզմամբ՝ նման երաշխիքը լիիրավ անդամակցությունն է ՆԱՏՕ-ին։

«Ունենալով Բուդապեշտի հուշագրի դառը փորձը՝ մենք չենք բավարարվի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի լիիրավ անդամակցության այլընտրանքներով, սուռոգատներով կամ փոխարինողներով», - նշված է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Դեկտեմբերի 3-ին Բրյուսելում տեղի կունենա Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստը։ Reuters-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան անցյալ շաբաթ նամակ է հղել Հյուսիսատլանտյան դաշինքին՝ կոչ անելով հանդիպման ընթացքում Կիևին պաշտոնապես տրամադրել անդամակցության հրավեր։ Սակայն ՆԱՏՕ-ի անդամների շրջանում չկա համաձայնություն այս փուլում Ուկրաինային դաշինք հրավիրելու հարցի շուրջ։ Դրա համար հարկավոր է ՆԱՏՕ-ի բոլոր 32 անդամների համաձայնությունը։ 

Հայերեն العربية Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ, նախատեսվում է գնել ևս 45 նոր տրոլեյբուս. Ավինյան

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը