Աշխարհ

Հնդկաստանի ԱԳՆ-ն կշարունակի աջակցել ուկրաինական խնդրի կարգավորման երկխոսության սկզբունքին

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի ԱԳՆ-ն կշարունակի աջակցել ուկրաինական խնդրի կարգավորման երկխոսության սկզբունքին

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարն Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ հանդիպմանը հաստատել է Հնդկաստանի աջակցությունն ուկրաինական հակամարտության կարգավորման երկխոսության և դիվանագիտության սկզբունքներին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին նա գրել է X հարթակում Հռոմում կայացած «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումից հետո։

«Մտքերի օգտակար փոխանակում մեր երկկողմ համագործակցությունն առաջ մղելու համար: Վերահաստատվեց Հնդկաստանի աջակցությունը երկխոսությանն ու դիվանագիտությանը»,- գրել է հնդիկ նախարարը Սիբիգայի հետ բանակցությունների մասին։

Ավելի վաղ ելույթ ունենալով Հռոմում կայացած համաժողովում՝ Ջայշանքարը նշել էր, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը հրատապ պահանջ է, և որ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ վերադառնալ երկխոսությանն ու դիվանագիտությանը։ Նրա խոսքով՝ հնդիկ պաշտոնյաները մշտապես կապի մեջ են Ռուսաստանի և Ուկրաինայի հետ ուկրաինական հակամարտությունը կարգավորելու ուղիներ փնտրելու համար։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում