Պուտինը հայտարարել է, որ հեռահար հրթիռներով ՌԴ-ին հարվածներից հետո Ուկրաինայում հակամարտությունը գլոբալ բնույթ է ձեռք բերել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի տարածքին ATACMS և Storm Shadow հրթիռներով հարվածներից հետո Ուկրաինայում տարածաշրջանային հակամարտությունը ձեռք բերեց գլոբալ բնույթի տարրեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 21-ի երեկոյան հեռուստաուղերձում։

«Փորձագետները քաջատեղյակ են, և ռուսական կողմը բազմիցս ընդգծել է, որ անհնար է նման զինատեսակներ օգտագործել՝ առանց նման զենք արտադրող երկրների ռազմական մասնագետների ուղղակի մասնակցության։ Նոյեմբերի 19-ին ԱՄՆ-ում արտադրված 6 ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռներով և նոյեմբերի 21-ին Մեծ Բրիտանիայի արտադրության Storm Shadow և ԱՄՆ արտադրության HIMARS համակարգերով կոմբինացված հրթիռային հարձակման ընթացքում հարվածներ են հասցվել Ռուսաստանի Դաշնության տարածքի ռազմական օբյեկտների Բրյանսկի և Կուրսկի մարզերում։ Այս պահից, ինչպես մենք նախկինում բազմիցս ընդգծել ենք, Արևմուտքի կողմից հրահրված Ուկրաինայի տարածաշրջանային հակամարտությունը ձեռք բերեց գլոբալ բնույթի տարրեր», - ասել է Պուտինը։

Նա հավելել է, որ ամերիկյան և բրիտանական հեռահար հրթիռներով հարվածներին ի պատասխան՝ նոյեմբերի 21-ին ՌԴ զինված ուժերը կոմբինացված հարված են հասցրել Ուկրաինայի պաշտպանական-արդյունաբերական համալիրի օբյեկտներից մեկին։

«Մարտական պայմաններում անցկացվել է, այդ թվում, ռուսական նորագույն միջին հեռահարության հրթիռային համակարգերից մեկի փորձարկում, տվյալ դեպքում՝ առանց միջուկային մարտագլխիկի հիպերձայնային բալիստիկ հրթիռի», - նշել է Պուտինը։

Նա հավելել է, որ նոր հրթիռը կոչվում է «Օրեշնիկ», այն հասել է իր նշանակետին, և որ այս տեսակի զենքին հակազդելու միջոցներ չկան, «դա բացառված է»։ Պուտինի խոսքով՝ աշխարհում առկա ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերը և Եվրոպայում ամերիկացիների կողմից ստեղծվող հակահրթիռային պաշտպանության համակարգերը չեն որսում նման հրթիռները։

Պուտինն, իր խոսքը եզրափակելով, նշել է, որ նախընտրում է և հիմա էլ պատրաստ է բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով, սակայն պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։ 

Հայերեն English Русский

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը