Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում կառուցվում է շատրվանային համակարգ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառ քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել և ընթանում են կենտրոնական հրապարակի շատրվանային համակարգի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառի կենտրոնական հրապարակի շատրվանային համակարգի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 278 միլիոն 235 հազար դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։  

Շինարարական նախագծով նախատեսված է կառուցել երգող, պարող դինամիկ լուսավորությամբ շատրվանային համակարգ՝ համապատասխան խողովակաշարերով, լուսավորությամբ, պոմպերով, ջրաշիթերով և ընդհանուր կառավարման համակարգով։ Աշխատանքները մեկնարկել են նոյեմբերի սկզբից։ Այժմ ընթանում են ջրավազանի քանդման աշխատանքները։ Աշխատանքները նախատեսված է ավարտել 2025 թվականի ամռանը։  «Շատրվանային համակարգի կառուցմամբ ամբողջությամբ ավարտվում է Գավառի կենտրոնական  հրապարակի հիմնանորոգումը, որը հնարավորություն կտա՝ ավելի հետաքրքիր կազմակերպելու բնակիչների ժամանցը և քաղաքը զբոսաշրջային տեսանկյունից ավելի գրավիչ դարձնելու»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։   

Հայերեն

Հունիսի 18-20-ը Հայաստանի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 37 աստիճան

Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը

ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker

ՀՀ կառավարության նիստ

ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

Մոսկվայի մարզը երկու տարվա ընթացքում ԱԹՍ-ների ամենախոշոր հարձակմանն է ենթարկվել

Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան»-ի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակի պատասխանատուների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպք

Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա