Բորելը ԵՄ-ին կոչ է արել արագացնել զենքի մատակարարումները Կիևին

2 րոպեի ընթերցում

FILE PHOTO: European Union foreign policy chief Josep Borrell attends a news conference as part of an International Humanitarian Conference for Sudan and Neighbouring Countries at the Quai d'Orsay in Paris, France, April 15, 2024. REUTERS/Sarah Meyssonnier/File Photo

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պետք է հաղթահարի Ուկրաինայի շուրջ տարաձայնությունները և ավելի արագ զենք մատակարարի Կիևին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելիս։

Նրա կարծիքով՝ Եվրոպան պետք է ցույց տա իր միասնականությունը, որպեսզի ցույց տա իր ուժը։

«Եթե միասնական չեք, չեք կարող ուժ ցույց տալ։ Շատ անգամ մենք միասնական չենք եղել։ Շատ անգամ քննարկումները չափազանց երկար են տևել։ Դուք չեք կարող ձևացնել, թե աշխարհաքաղաքական ուժ եք, եթե գործելու համար անհրաժեշտ համաձայնություններին հասնելու համար շաբաթներ և ամիսներ են պահանջվում։ Իմ վերջին կոչն իմ գործընկերներին կլինի ավելի միասնական լինել և ավելի արագ որոշումներ կայացնել.... Ամեն անգամ, երբ մենք որոշումներ էինք կայացնում Ուկրաինային աջակցության հարցով, դա շատ երկար էր տևում», - Բորելի խոսքերն է մեջբերում ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունը։  

Բրյուսելում նոյեմբերի 18-ին մեկնարկում է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստը, որի ընթացքում պետք է քննարկվեն իրավիճակն Ուկրաինայում, խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը Վրաստանում, մերձավորարևելյան հակամարտությունը և ԱՄՆ նոր վարչակազմի հետ ապագա հարաբերությունները:  

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում

Հայաստանը Տաջիկստանին է հանձնել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող անձին

Լիբանանի վարչապետը զգուշացրել է Լիբանանը նոր տարածաշրջանային պատերազմի մեջ ներքաշելու վտանգի մասին

«Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը մասամբ կսահմանափակվի

Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի նախարարների 19-րդ համաժողովին

Իսրայելի նախագահը ստացել է ընտրությունների պաշտոնական արդյունքները

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչներն Իրանի դեսպանի հետ քննարկել են ոլորտում համագործակցության խորացման հարցերը

Կվերականգնվեն Երևանի և Սոֆիայի միջև ուղիղ չվերթները

Խամենեին հայտարարել է, որ Կոնգրեսի ընտրություններից հետո ԱՄՆ քաղաքականության փոփոխություն ակնկալել պետք չէ

Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե