Իրանի միջուկային օբյեկտները չպետք է ենթարկվեն հարձակման. Գրոսին գտնվում է Թեհրանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջուկային օբյեկտները երբեք չպետք է ենթարկվեն ռազմական հարձակումների: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, որը գտնվում է Թեհրանում։

«Ես հստակ հայտարարել եմ, որ միջուկային օբյեկտները չպետք է հարձակման ենթարկվեն», - ասել է Գրոսին Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ կայացած մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու՝ Իսրայելի սպառնալիքները։

«Միջուկային օբյեկտները չպետք է դառնան ռազմական գրոհների թիրախ, քանի որ դրանք կարող են հանգեցնել շատ լուրջ ռադիոլոգիական հետևանքների», - ասել է նա՝ մեկնաբանելով ԱԷՄԳ-ի դիրքորոշումը՝ կապված է Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին սպառնացող վտանգի հետ։

Ռաֆայել Գրոսին ընդգծել է, որ միջուկային օբյեկտների վրա ցանկացած հարձակում անօրինական է։

Գրոսին Թեհրան է ժամանել նոյեմբերի 13-ին։ Ըստ Mehr գործակալության՝ նոյեմբերի 14-ին նա հանդիպում է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումից հետո Արաղչին հայտնել է, որ Գրոսիի հետ շատ «կարևոր և անկեղծ» զրույց է ունեցել, և որ բոլոր տարաձայնությունները կարող են լուծվել համագործակցության և երկխոսության միջոցով։ 

Հայերեն Русский

Կացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

Մեկնարկել է «Արարատ-Արմենիա» - «ԱԶ Ալկմար» հանդիպման տոմսերի վաճառքը

Եվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին

Մհեր Գրիգորյանը կարևորել է Համաշխարհային բանկի ներդրումը Հայաստանի զարգացման ծրագրերում

ՀՀ նախագահն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները