Բորելը Եվրախորհրդարանում պնդել է, որ ԵՄ-ն պետք է սեփական պաշտպանական քաղաքականությունն ունենա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դասերից մեկը, որը Եվրամիությունը պետք է քաղի ԱՄՆ նախագահական ընտրություններից, իր անվտանգության ամրապնդումն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ 

«Եվրոպական միությունը միայն տնտեսական միություն չէ: Պետք չէ մտածել, որ մեր կողքին ունենք ՆԱՏՕ, որը կապահովի մեր անվտանգությունը, իսկ մյուս կողմում Եվրամիությունն է, որը կզբաղվի տնտեսական հարցերով։ Ոչ: Եվրամիությունը ձգտում է վարել անվտանգության և պաշտպանության սեփական համատեղ քաղաքականությունը», - Բորելի խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքս»-ը։ 

Նոյեմբերի 13-ին նա ելույթ է ունեցել Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո Եվրամիության և ԱՄՆ-ի հարաբերությունների վերաբերյալ բանավեճերում։

«Եվրոպական միությունը նաև ունի ռազմական պարտականություններ: Խոսքը միայն ՆԱՏՕ-ի բանակների համար զենք արտադրելու մասին չէ: Դա հետքայլ կլիներ այն ամենից, ինչը մենք արդեն արել ենք հինգ տարի…., որպեսզի Եվրոպական միությունը նույնպես ռազմական դեր խաղա: Սա չի հակասում ՆԱՏՕ-ին, դա նրա այլընտրանք չէ, դա լրացում է», - շարունակել է Բորելը։

Նա հիշեցրել է ԵՄ-ի «Ռազմավարական կողմնացույց» ռազմական հայեցակարգի մշակման մասին, որը համաձայնեցվել է բոլոր անդամ պետությունների կողմից։ 

«Այս ամենը պետք է շարունակվի և իրագործվի», - ընդգծել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Հայերեն Русский

Ասիական ինդեքսները նվազել են - 04/11/26

Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում

Հայաստանը Տաջիկստանին է հանձնել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող անձին

Լիբանանի վարչապետը զգուշացրել է Լիբանանը նոր տարածաշրջանային պատերազմի մեջ ներքաշելու վտանգի մասին

«Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը մասամբ կսահմանափակվի

Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի նախարարների 19-րդ համաժողովին

Իսրայելի նախագահը ստացել է ընտրությունների պաշտոնական արդյունքները

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչներն Իրանի դեսպանի հետ քննարկել են ոլորտում համագործակցության խորացման հարցերը

Կվերականգնվեն Երևանի և Սոֆիայի միջև ուղիղ չվերթները

Խամենեին հայտարարել է, որ Կոնգրեսի ընտրություններից հետո ԱՄՆ քաղաքականության փոփոխություն ակնկալել պետք չէ