Գավառ համայնքի ավագանու հերթական նիստին քննարկվել են համայնքային մի շարք հարցեր

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կայացել է Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը, որը վարել է համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, օրակարգային  հարցերի հաստատումից հետո համայնքի ղեկավարի տեղակալ Մուրադ Մովսիսյանն ավագանու հաստատմանն է ներկայացրել «Գավառ քաղաքում, Ծովազարդ, Հայրավանք, Նորատուս, Սարուխան, Կարմիրգյուղ, Գանձակ և Բերդկունք գյուղերում ասֆալտապատման աշխատանքների իրականացում», «Գավառ քաղաքում բազմաբնակարան շենքերի մուտքերի, տանիքների հիմնանորոգման և արտաքին լուսավորության անցկացման աշխատանքների», «Գավառ համայնքում ոռոգման և ջրահեռացման համակարգերի կառուցում», «Գավառ համայնքի Ծաղկաշեն գյուղի վարչական ղեկավարի նստավայրի (գյուղապետարանի) շենքի կառուցում» ծրագրերին մասնակցելու և ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու թույլտվության մասին հարցերը։

«Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին» հարցը զեկուցել է համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Տիգրան Բրսիկյանը։

«Դրամական օգնություն տրամադրելու մասին» հարցը ներկայացրել է համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Վարսենիկ Խաչատրյանը։

«Համայնքային սեփականություն հանդիսացող ավտոտնակները և դրանց ծածկը, համայնքային սեփականություն հանդիսացող ավտոտնակը և ավտոտնակի զբաղեցրած ու սպասարկման համար հատկացված հողամասը, համայնքային սեփականություն հանդիսացող խանութը և սպասարկման համար հատկացված հողամասն ուղղակի վաճառքի միջոցով, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելու մասին» հարցը ներկայացրել է աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Դավիթ Մազմանյանը։

Համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արա Գևորգյանը ներկայացրել է  «Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի մայթեզրի չորացած ծառերը կտրելու, ավտոկայանման գրպանիկ կառուցելու մասին» հարցը։

Որոշվել է նաև Գավառ համայնքի ավագանու 2024 թվականի յոթերորդ նստաշրջանի չորրորդ նիստի  օրը, այն տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի  10-ին։

Օրակարգում ներառված բոլոր հարցերը հաստատվել են  քվեարկությամբ։
 

 

Հայերեն

Հունիսի 18-20-ը Հայաստանի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 37 աստիճան

Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը

ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker

ՀՀ կառավարության նիստ

ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

Մոսկվայի մարզը երկու տարվա ընթացքում ԱԹՍ-ների ամենախոշոր հարձակմանն է ենթարկվել

Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան»-ի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակի պատասխանատուների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպք

Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա