Podcast-Հարց բժշկին. եթե չկա ժառանգական տրամադրվածություն և մասնագետի ուղղորդում, պետք չէ իրականացնել հետազոտություններ. արյունաբան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արյունը մարդու օրգանիզմում թերևս ամենակարևոր ֆունկցիան կատարող բաղադրիչն է համարվում: Այն հեղուկ հյուսվածք է, որը խիստ կենսական նշանակություն ունի բոլոր օրգան համակարգերի գործունեության համար, հետևաբար արյան բաղադրության ցանկացած փոփոխություն անդրադառնում է ամբողջ օրգանիզմի կենսունակության վրա։
Արյան համակարգի հիվանդությունները կարող են հանդիպել ցանկացած տարիքի և սեռի անձանց շրջանում։ 

Ե՞րբ դիմել արյունաբանին. այս հարցի պատասխանը ստանալու նպատակով «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք  ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Հեմոֆիլիայի և թրոմբոզի կենտրոնի ղեկավար, գլխավոր արյունաբան Հեղինե Խաչատրյանի հետ, անդրադարձել ենք արյան մի շարք հիվանդությունների:

Մասնագետը նշեց, որ պետք է արյունաբանին դիմել, երբ կան կապտուկներ, արյունահոսության գանգատներ, լորձաթաղանթներից տևական չդադարող արյունահոսություն, չկարգավորվող գլխապտույտ, երբ դրա այլ պատճառները բացառված են լինում, ինչպես նաև երկաթի, վիտամին B 12-ի և այլ միկրոէլեմենտների դեֆիցիտ կա:

«Պետք է դիմել արյունաբանին ըստ անհրաժեշտության, և այն դեպքում, եթե բացառվում են բոլոր էնդոկրինոլոգիական, նյարդաբանական և այլ պատճառները, սովորաբար արյունաբանի են դիմում մեկ այլ մասնագետի ուղղորդմամբ»,-ասաց Հեղինե Խաչատրյանը:

Արյունաբանը հորդորեց մասնագետներին մի շարք անիմաստ հետազոտությունների և խորը թեստավորումների չուղղորդել քաղաքացիներին, ինչպես նաև մարդկանց խորհուրդ տվեց զուտ պրոֆիլակտիկ հետազոտություններ չիրականացնել, եթե չկա ժառանգական տրամադրվածություն և նեղ մասնագետի ուղղորդում:   

Նա խորհուրդ տվեց ձևավորել առողջ ապրելակերպ, սնվել առողջ, ակտիվ կյանք վարել և դիմել արյունաբանին միայն ըստ անհրաժեշտության:

Մակարդելիության համակարգի ի՞նչ հիվանդություններ են առավել տարածված: Ի՞նչ է թրոմբոֆիլիան։ Ի՞նչ կապ ունի արյունաբանը պտղաբերության հետ: Արյունաբանի դերը և կարևորությունը հղիության ընթացքում։ Ի՞նչ է կանանց հեմոֆիլիան, ո՞ր դեպքում է հանդիպում:

Այս և այլ հարցերին, ինչպես նաև  մասնագետի ներկայացրած լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքասթը:

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները: 

Հայերեն

Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան

Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն

ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները

Հունիսի 30-ի միջոցառումների անոնս

Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար

Բելգիայում նշել են զբոսաշրջության ոլորտում Բուլղարիայի առաջարկած գին-որակ լավ հարաբերակցությունը. BTA

Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի