ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Իրան՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին La Stampa թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ մոտ օրերս կլինի Թեհրանում, որտեղ մտադիր է իշխանությունների հետ քննարկել Իրանի միջուկային ծրագիրը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ-ից։

«Մոտ օրերս ես կլինեմ Թեհրանում, որտեղ նախատեսված են բանակցություններ ղեկավարության հետ: Անհրաժեշտ են կոնկրետ առաջարկություններ՝ պարզաբանելու ծրագրի ոչ լիովին պարզ ասպեկտներն ինչպես դրա անցյալ, այնպես էլ ներկա փուլում», - ասել է նա։ 

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի կարծիքով՝ ելակետ կարող է լինել ինչպես  նախկին բազմակողմ համաձայնագիրն, այնպես էլ նոր գործընթացը։ 

«Ես առայժմ չգիտեմ Թեհրանի դիրքորոշումը, ուստի ինձ համար այդքան կարևոր է այս հանդիպումների անցկացումը», - ասել է Գրոսսին։ 

Գրոսսին նաև նշել է, որ անհրաժեշտ է հասկանալ նաև ԱՄՆ հանրապետական ​​վարչակազմի մոտեցումը (խմբ.՝ Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո), որը «միշտ տարբերվել է Ջո Բայդենի կառավարության մոտեցումներից»։ 

«Ես չեմ ակնկալում, որ  հնարավոր կլինի անմիջապես  համաձայնության գալ, այս պահն անցումային է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Իրանի համար», - կարծում է ՄԱԳԱՏէ-ի ղեկավարը։

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակի» և Գերմանիայի կողմից՝ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: 2018 թվականին Թրամփը, որ այն ժամանակ ԱՄՆ նախագահն էր, երկիրը դուրս բերեց համաձայնագրից։ Նախագահի պաշտոնում նրան հաջորդող դեմոկրատ Ջո Բայդենը բազմիցս հայտնել է Վաշինգտոնին միջուկային գործարքին վերադարձնելու պատրաստակամության մասին։ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան 2021 թվականի ապրիլից Վիեննայում բանակցություններ են վարել իրանական կողմի հետ՝ ԳՀՀԾ-ն սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ, որը մի քանի փուլից հետո 2022 թվականի նոյեմբերին ավարտվել է առանց որևէ արդյունքի:

Հայերեն Русский

Կացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

Մեկնարկել է «Արարատ-Արմենիա» - «ԱԶ Ալկմար» հանդիպման տոմսերի վաճառքը

Եվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին

Մհեր Գրիգորյանը կարևորել է Համաշխարհային բանկի ներդրումը Հայաստանի զարգացման ծրագրերում

ՀՀ նախագահն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները