Հայաստան

2025 թվականի բյուջեով ՏԻՄ-երի դոտացիաները կաճեն 13 միլիարդ դրամով. ՏԿԵ նախարար

1 րոպեի ընթերցում

2025 թվականի բյուջեով ՏԻՄ-երի դոտացիաները կաճեն 13 միլիարդ դրամով. ՏԿԵ նախարար

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է 2025 թվականի բյուջեում նախատեսված ֆինանսավորումը, որն ուղղված է Հայաստանի մարզերի և համայնքների  զարգացմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ Սանոսյանը նշեց, որ բյուջեի 154.6 միլիարդ դրամը հատկացվելու է տարածքային կառավարման ոլորտին, որի հիմնական մասը՝ 108 միլիարդ դրամ, տրամադրվելու է տարածքային զարգացման ծրագրերին։

«ՏԻՄ գործընկերների համար ուրախալի նորություն է, որ դոտացիաների չափը 2025 թվականի բյուջեով կաճի՝ հասնելով 98.2 միլիարդ դրամի, ինչը 13 միլիարդով ավելի է 2024 թվականի համեմատ»,- նշեց նախարարը։  

Բացի այդ, Սանոսյանը տեղեկացրեց, որ մարզերում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար նախատեսված է 16 միլիարդ դրամ։ Մանկապարտեզների սուբվենցիոն ծրագրերի գումարները կտրամադրվեն ԿԳՄՍ նախարարության բյուջեից։ 

Նախարարը նշեց նաև սահմանամերձ համայնքներին աջակցող ծրագրերը՝ ընդգծելով, որ 23 համայնքների 82 բնակավայրեր կշարունակեն օգտվել արտոնություններից, որոնց համար նախատեսված է 1 միլիարդ դրամ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում