Հայաստան

ՀՀ ՏԿԵ նախարարն ու «Ճանապարհային դեպարտամենտ»-ի ներկայացուցիչները քննարկել են մի շարք հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նախարարն ու «Ճանապարհային դեպարտամենտ»-ի ներկայացուցիչները քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչների հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են հանրապետության տարբեր մարզերում իրականացվող ճանապարհաշինական, նորոգման և պահպանման աշխատանքների ընթացքն ու դրանց արդյունավետության բարձրացումը։

Խորհրդակցության ընթացքում մանրամասն քննարկվել են հիմնանորոգման և միջին նորոգման ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքը։

Հատուկ անդրադարձ է կատարվել շինարարական աշխատանքների որակի նկատմամբ խիստ վերահսկողության սահմանմանը և սահմանված ժամկետների անշեղ պահպանմանը:

Նախարարը տրվել է կոնկրետ հանձնարարականներ աշխատանքների համակարգման, առկա խնդիրների արագ արձագանքման և ընթացիկ ռազմավարական ծրագրերի հետևողական իրականացման ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում