Մերձավոր Արևելք

ԱԳ փոխնախարարը ելույթ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մեդիա և տեղեկատվական գրագիտության համաշխարհային շաբաթ»-ի պանելային քննարկմանը

2 րոպեի ընթերցում

ԱԳ փոխնախարարը ելույթ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մեդիա և տեղեկատվական գրագիտության համաշխարհային շաբաթ»-ի պանելային քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամմանում հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մեդիա և տեղեկատվական գրագիտության համաշխարհային շաբաթ» համաժողովի բարձրաստիճան նախարարական հատվածի պանելային քննարկմանը, որն այս տարի կազմակերպվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կողմից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, իր խոսքում Վահան Կոստանյանն ընդգծել է ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում համընդհանուր մոտեցման, միջազգային գործընկերների հետ համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը՝ նշելով, որ մեր տարածաշրջանում նույնպես առկա է նման խնդիրների հասցեագրման անհրաժեշտությունը:

ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերին՝ կարևորելով Ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թթ. հայեցակարգի գործադրմանն ուղղված ջանքերը և ընդգծելով կրթական համակարգում մեդիագրագիտության ներդրման կենսական նշանակությունը, այս համատեքստում` քաղաքացիական հասարակության կարևորությունը:

Վահան Կոստանյանն ընդգծել է, որ ապատեղեկատվության տարածման պատճառ են հանդիսանում նաև տեղեկատվական բացերը, որոնք անհրաժեշտ է լրացնել թափանցիկ և ժողովրդավարական կառավարման միջոցով:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում