Աշխարհ

Մարոկկոն և Ֆրանսիան 10 միլիարդ եվրոյի համաձայնագրեր են կնքել Մակրոնի այցի ընթացքում

2 րոպեի ընթերցում

French President Emmanuel Macron greets the crowd as he tours with Morocco's King Mohammed VI on the first day of a state visit by the French president, in Rabat, Morocco October 28, 2024. REUTERS/Stringer
French President Emmanuel Macron greets the crowd as he tours with Morocco's King Mohammed VI on the first day of a state visit by the French president, in Rabat, Morocco October 28, 2024. REUTERS/Stringer

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարոկկոն և Ֆրանսիան հոկտեմբերի 28-ի երեկոյան Ռաբաթում ստորագրել են  տարբեր ոլորտներում համագործակցության ավելի քան 20 համաձայնագիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ AFP գործակալության աղբյուրները հայտնել են, որ համաձայնագրերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 10 միլիարդ եվրո։ 

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայությամբ։

Համաձայնագրերը վերաբերում են երկաթուղային ոլորտում, կանաչ ջրածնի արտադրության, ջրային պաշարների, էներգետիկայի, ներդրումների ներգրավման, գյուղատնտեսության և անտառային տնտեսության, հրդեհների դեմ պայքարի, կրթության, գիտական հետազոտությունների ​​և նորարարություն, մշակույթի բնագավառներում փոխգործակցությանն ու նախագծերի  իրականացմանը։

Ըստ Մարոկկոյի թագավորի գրասենյակի հաղորդագրության՝ պետությունների ղեկավարները Ռաբաթում բանակցությունների ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային խնդիրները։ Նրանք հանդես են եկել Գազայի հատվածում և Լիբանանի հարավում իսրայելական ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման օգտին: 

Երկու ղեկավարները նաև ստորագրել են Հռչակագիր ընդլայնված բացառիկ գործընկերության շուրջ։

Ֆրանսիայի նախագահը եռօրյա պետական ​​այցով Ռաբաթ է ժամանել հոկտեմբերի 28-ին։ Նրան ուղեկցող 120-հոգանոց պատվիրակության կազմում են նաև մի քանի նախարարներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, ֆրանսիացի հայտնի մշակութային և գիտական ​​գործիչներ, դերասաններ և մարզիկներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում