ՄԻՆՍԿ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն
Հայաստանի հետ առեւտրատնտեսական կապերի աշխուժացում է արձանագրել: «Թեեւ մեր
երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալն այնքան էլ մեծ չէ, բայց այն
շարունակ մեծանում էե,-ասել է Լուկաշենկոն Հայաստանի վարչապետ Անդրանիկ
Մարգարյանի հետ այսօր կայացած հանդիպմանը: Ընդսմին Բելառուսի նախագահը
գոհունակություն է հայտնել այն փաստի առթիվ, որ կողմերը գտել են այն ուղիները,
որոնցով ոչ դյուրին պայմաններում փոխադարձ առեւտուր է իրականացվում:
Ալեքսանդր Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Բելառուս Հայաստանի
կառավարական պատվիրակության այցը, որը կտեւի մինչեւ մայիսի 4-ը, հաջող կլինի:
«Համենայն դեպս, ես եւ մյուս պաշտոնական անձինք ամեն ինչ կանենք, որպեսզի
բավարարենք բոլոր խնդրանքները, ցանկությունները եւ կատարենք այն
պայմանավորվածությունները, որոնք ձեռք կբերվեն Ձեր այցի արդյունքումե,-
հավաստիացրել է Բելառուսի ղեկավարը:
Իր հերթին Անդրանիկ Մարգարյանը նույնպես դրականորեն է գնահատել Բելառուսի
եւ Հայաստանի առեւտրատնտեսական համագործակցության դինամիկան եւ վստահություն է
հայտնել, որ երկկողմ կապերը այսուհետեւ էլ կամրապնդվեն: Միեւնույն ժամանակ,
ինչպես նշել է Հայաստանի վարչապետը, առկա են չօգտագործված հնարավորություններ,
եւ կողմերը մեծ աշխատանք ունեն կատարելու: Այս տարի Երեւանում կայանալու է
առեւտրատնտեսական համագործակցության հայ-բելառուսական միջկառավարական
հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ սահմանվելու են երկու պետությունների
փոխգործակցության աշխուժացման ուղիները, ասել է Անդրանիկ Մարգարյանը:
Հայաստանի վարչապետը նշել է, որ հինգ տարի առաջ կայացած իր վերջին այցի
ժամանակից ի վեր «Բելառուսում դրական շատ փոփոխություններ են կատարվել, եւ մեր
պետությունների հարաբերություններում՝ նույնպեսե:
Նշենք, որ անցյալ տարի Հայաստանի եւ Բելառուսի միջեւ երկկողմ առեւտրի
ծավալն աճել է 12,4 տոկոսով եւ կազմել 10,8 ԱՄՆ-ի դոլար:
Ապրանքաշրջանառությունն առավել բարձր տեմպերով է աճում ընթացիկ տարում: 2005-ի
առաջին երկու ամսվա արդյունքներով, այդ ցուցանիշը անցյալ տարվա նույն
ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 2,5 անգամ:
Բելառուսը Հայաստան է մատակարարում բեռնատար ավտոմեքենաներ, անվադողեր,
ճանապարհային տեխնիկա, քիմիական, փայտամշակման արդյունաբերության արտադրանք,
դեղորայք, իսկ ներմուծում է առավելապես թունդ սպիրտային խմիչքներ: