ԱԺ-ն ընդունեց «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովն ընդունեց «Ոստիկանության գվարդիայի մասին» եւ կից մի շարք օրենքներում նոր կարգավորումներ նախատեսող օրենսդրական փաթեթը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծին կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 28։ 

Ոստիկանության գվարդիայի ձեւավորման համար օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2025 թվականի նոյեմբերի մեկը: Մինչ այդ օրենսդրական որոշ կարգավորումներ ուժի մեջ կմտնեն` ենթաօրենսդրական դաշտը նոր կարգավորումներին ներդաշնակեցնելու համար:

Հայաստանի ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ առաջին անգամ Հայաստանում կարգավորվելու են ուժային միջոցների գործադրման չափորոշչի ներմուծման հետ կապված հարցերը, մինչ այժմ չափորոշչի որեւէ մոտեցում չի եղել: 2025 թվականի նոյեմբերի մեկից ուժը կորցրած կճանաչվի «Ոստիկանության զորքերի մասին» 1997 թվականին ընդունված օրենքը: Փոփոխություն է կատարվել ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիայի առջեւ դրվող խնդիրների մասով. անհրաժեշտության դեպքում ոստիկանության գվարդիան ռազմական դրություն հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակում հատուկ առաջադրանքներ եւս կարող է ստանալ ու կատարել: Նշվել է, որ պահպանվել է հրամանատարական այն շղթան, ինչը ոստիկանության տարբեր կառուցվածքային միավորների շրջանակում է: Մինչ օրենքն ուժի մեջ մտնելը համակարգում լայնածավալ վերապատրաստումներ են իրականացվելու: 

Հայերեն English Español Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի