Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄԷ նախագահին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների իր պաշտոնակից Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Շեյխ Մուհամեդը Մոսկվա է ժամանել հոկտեմբերի 20-ին՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի մեկնարկից մեկ օր առաջ։ Պուտինը և ԱՄԷ նախագահը Նովո Օգարյովոյում ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ քննարկել են, մասնավորապես, Մերձավոր Արևելքի ճգնաժամը և ուկրաինական հակամարտությունը։

Իսկ հոկտեմբերի 21-ին Կրեմլում պաշտոնական բանակցությունների սկզբում ԱՄԷ նախագահը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի միջնորդական ջանքերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման հարցում։ 

Երկու ղեկավարների պաշտոնական բանակցությունները, ինչպես հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը, նվիրված կլինեն երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տիրող իրադրությանը:

Հայերեն

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը