Ուկրաինան կոչ է արել Արևմուտքին բոյկոտել Բաքվում անցկացվելիք COP29-ը, եթե դրան ներկա գտնվի Պուտինը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային հանրությունը պետք է չմասնակցի Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովին՝ COP29-ին, եթե դրան ներկա գտնվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ POLITICO-ին տված հարցազրույցում նման կոչ է հնչեցրել ԵՄ-ում Ուկրաինայի դեսպան Վսևոլոդ Չենցովը։

«Մենք պետք է գործադրենք այս ճնշումը, և մեր գործընկերները պետք է հստակ ասեն Ադրբեջանին, որ եթե Պուտինն այնտեղ է, ապա նրանք չեն գնա», - ասել է Չենցովը։

ԵՄ-ում Ուկրաինայի դեսպանը նշել է, որ «Ադրբեջանի կախվածությունը ԵՄ-ից Բրյուսելին Բաքվի վրա ազդելու հնարավորություն է տալիս»։

«Նրանք ցանկանում են զարգացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ և այս հարցում պետք է շատ զգույշ լինեն», - նշել է ուկրաինացի դիվանագետը՝ հավելելով, որ սա Բրյուսելին Բաքվի նկատմամբ կարևոր լծակ է տալիս։

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովը Բաքվում կանցկացվի նոյեմբերի 11-22-ը։ Հոկտեմբերի 15-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ COP29-ին Պուտինի մասնակցության հարցում վերջնական որոշում չի կայացվել։

Հայերեն العربية English Русский

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը