Մերձավոր Արևելք

Նեթանյահուն «ամոթալի» է համարում Իսրայելին զենք չմատակարարելու՝ Մակրոնի կոչը

2 րոպեի ընթերցում

Նեթանյահուն «ամոթալի» է համարում Իսրայելին զենք չմատակարարելու՝ Մակրոնի կոչը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամոթալի է անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կոչն այլ երկրներին՝ սահմանափակելու զենքի մատակարարումները հրեական պետությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է Le Figaro թերթին տված հարցազրույցում։

«Իսրայելը կարծում է, որ Եվրոպայում իր բարեկամները, ինչպիսին Ֆրանսիան է, պետք է կանգնեն իր կողքին»,- ասել է Նեթանյահուն։

Նա նշել է ֆրանսիացի առաջնորդի կոչի անժամանակ բնույթը՝ հայտարարելով, որ այդ նույն ընթացքում Իրանը զինում է տարբեր խմբավորումների Մերձավոր Արևելքում, որոնց դեմ կռվում է Իսրայելը։

«Ես ամոթալի եմ համարում այդ կոչը, թեև մենք զենք չենք ստանում Ֆրանսիայից: Հուսով եմ, որ Ֆրանսիան կփոխի իր քաղաքականությունը, և մենք կկարողանանք աշխատել միասին հանուն Լիբանանի կայունության, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցերի շուրջ», - հավելել է նա:

Ավելի վաղ Մակրոնը France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել էր, որ Գազայում մարտական գործողությունների  համար Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցումն առաջնահերթություն է հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհին։ Նա խոստովանել էր, որ առայժմ դրական տեղաշարժեր չկան այդ հակամարտության կարգավորման հարցում, և Իսրայելը «չի ըմբռնում» Ֆրանսիայի դիրքորոշումը։ Նեթանյահուն զենքի մատակարարումների դադարեցման՝ Մակրոնի առաջարկն անվանել էր «խայտառակություն» և հայտարարել, որ Իսրայելը կհաղթի բոլոր հակառակորդներին նույնիսկ առանց Արևմուտքի օգնության:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում