Քաղաքականություն

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման միակ խոչընդոտը Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է. Ռուբեն Ռուբինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման միակ խոչընդոտը Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է. Ռուբեն Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում սխալ ընկալում կա, թե հայկական սփյուռքի դիրքորոշումը եղել կամ մնում է խոչընդոտ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման ճանապարհին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի շրջանակում անցկացվող պանելային քննարկմանը: 

«Թուրքիայում սխալ ընկալում կա, թե հայկական սփյուռքի դիրքորոշումը եղել կամ մնում է խոչընդոտ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման ճանապարհին: Բազմիցս ապացուցվել է, որ դա այդպես չէ։ Այդպես չի եղել 2010-ականների սկզբին, երբ այսպես կոչված ֆուտբոլային դիվանագիտությունն իր կիզակետում էր, երբ արձանագրությունները ստորագրվեցին: Հայաստանի կառավարությունն այն ժամանակ պատրաստ էր առանց նախապայմանների անմիջապես նորմալացնել հարաբերությունները Թուրքիայի հետ»,- ասաց Ռուբինյանը: 

Նրա խոսքով՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցում կա մեկ խոչընդոտ՝ Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունը: 

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացը մնա երկու պետությունների միջև գործընթաց:

Ռուբինյանը վերահաստատեց, որ անգամ վաղը Հայաստանը պատրաստ է սահմանի բացմանը:  

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում