ԱՄՆ-ն կարող է խստացնել հակաիրանական պատժամիջոցները՝ Իսրայելի պատասխանի սահմանափակման դեպքում. Bloomberg

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն Իսրայելին առաջարկել է սահմանափակել Իրանի դեմ պատասխան հարվածի մասշտաբը՝ Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների սահմանման դիմաց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Bloomberg-ին հայտնել են քննարկումներին ծանոթ աղբյուրները։

Ըստ նրանց տվյալների՝ ամերիկացի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ Իսրայելի հարվածներն Իրանի էներգետիկ ենթակառուցվածքին կարող են ցնցել էներգետիկ շուկաները։ Վաշինգտոնը փորձում է համոզել Իսրայելին պատասխան հարձակումների համար թիրախներ ընտրելիս սահմանափակվել ռազմական օբյեկտներով, իսկ ԱՄՆ-ն իր հերթին պատրաստ է խստացնել տնտեսական պատժամիջոցները Թեհրանի դեմ։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր, որ իր երկիրը չի ​​հրաժարվում Իրանին հարված հասցնելու ծրագրերից՝ ի պատասխան նրա հրթիռային հարձակման։

«Մեր հարձակումն Իրանի վրա կլինի մահաբեր, ճշգրիտ և ամենից առաջ՝ անսպասելի։ Նրանք չեն հասկանա, թե ինչ կատարվեց և ինչպես դա կատարվեց։ Նրանք կտեսնեն հետևանքները», - ասել է Գալանտը։ 

Իր հերթին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը հայտնել է, որ իր կարծիքով՝ Իսրայելի ղեկավարները հաշվի կառնեն ԱՄՆ նախագահի և քաղաքական գործիչների արտահայտած մտահոգությունները։ Նա նշել է, որ այս ամենը տարածաշրջանային հակամարտության էսկալացման իրական վտանգ է պարունակում։

Հոկտեմբերի 1-ին Իրանը շուրջ 200 բալիստիկ հրթիռ էր արձակել Իսրայելի վրա՝ հայտարարելով, որ խոցել է կարևոր օբյեկտներ։ Իսրայելն իր հերթին հայտարարել է, որ խոցել է հրթիռների մեծ մասը։ 

Իրան

Իրանը հայտարարել է իսրայելական F-35 կործանիչներ ոչնչացնելու մասին

 

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում