Քաղաքականություն

Էրդողանի գրասենյակը մանրամասներ է հայտնել Թուրքիայի և ՌԴ նախագահների հեռախոսազրույցից

1 րոպեի ընթերցում

Էրդողանի գրասենյակը մանրամասներ է հայտնել Թուրքիայի և ՌԴ նախագահների հեռախոսազրույցից

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Շնորհավորելով Պուտինին ծննդյան օրվա առթիվ՝ Էրդողանը նշել է, որ երկրների միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ և ամրապնդվել։

«Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը գոհունակություն է հայտնել, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն ամրապնդվում և զարգանում են։ Նա նշել է, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը կշարունակվի, և  առաջնորդները առաջիկա ժամանակահատվածում կշարունակեն մանրամասն քննարկել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ խնդիրները՝ օգտագործելով տարբեր հնարավորություններ։ Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանը շնորհավորել է նաև Ռուսաստանի նախագահ Պուտինին ծննդյան օրվա առթիվ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասվում է Էրդողանի գրասենյակի հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում