Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հոկտեմբերի 1-ի համեմատ բարձր է մնում 22, այս տարվա սկզբի համեմատ՝ 35 սանտիմետրով

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սևանա լճի մակարդակը, 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է մնում 22, իսկ 2024 թվականի հունվարի 3-ի համեմատ՝ 35 սանտիմետրով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 50 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 30 սանտիմետր և 2024 թվականի հունվարի 3-ին արձանագրված 1900 մետր 17 սանտիմետր նիշերի դիմաց։

2024 թվականի հունվարից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 178 միլիոն 866 հազար խորանարդ մետր ջուր։ Ոռոգման նպատակով Հրազդանի հունով Սևանա լճից հունիս-սեպտեմբերին բաց է թողնվել 131 միլիոն 38 հազար խորանարդ մետր ջուր։

Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները