Թրամփը Զելենսկիին քննադատելուց հետո, այնուամենայնիվ, կհանդիպի նրա հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 27-ին հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ՝ չնայած այն բանին, որ քննադատել է նրան քարոզարշավի ժամանակ և կասկած է հայտնել, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Թրամփը հայտնել է, որ Զելենսկիի հետ կհանդիպի Մանհեթենում գտնվող Թրամփ Թաուերում։ 

Զելենսկին, որն ԱՄՆ է մեկնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար, սեպտեմբերի 26-ին հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ, նախագահական ընտրությունների դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսի հետ։

Միացյալ Նահանգներ

Զելենսկին Վաշինգտոնում հանդիպել է Բայդենի, Հարիսի և ԱՄՆ սենատորների հետ

Սեպտեմբերի 21-22-ին Զելենսկին այցելել էր Փենսիլվանիայում գտնվող զենքի գործարան Դեմոկրատական կուսակցության նահանգապետ Ջոշ Շապիրոյի հետ։ Այցը քննադատության էր ենթարկվել Թրամփի քարոզարշավի թիմի կողմից։ Որոշ հանրապետականներ էլ սա համարել էին Քամալա Հարիսի քարոզարշավին նպաստող այց։

Ըստ Reuters-ի՝ իր հերթին Թրամփը սեպտեմբերի 23-ին հայտնել էր, որ Զելենսկին ցանկանում է ընտրություններում Հարիսի հաղթանակը, իսկ սեպտեմբերի 25-ին Ուկրաինան անվանել էր «մահացած» և «քանդված»։ Ավելի վաղ Թրամփը նաև Ուկրաինային տրամադրվող ԱՄՆ-ի օգնությունը բնութագրել էր որպես գումարի վատնում։

Հայերեն

Հայտարարություն ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների, ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի մասին

ՀԱՊԿ-ում կդիտարկեն Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու համար կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը

Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնագրի համար շատ ժամանակ է ծախսել և ստիպված կլինի վճարել

Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Հաշվառումների թեման որպես ընտրակեղծիքների աղբյուր ներկայացնելու հայտարարություններն ապատեղեկատվություն են. Նելլի Դավթյան

Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի

Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով

Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները հեռախոսզրույց են ունեցել