Ֆինանսներ

Կառավարությունը չորս մարզերին ընդհանուր 318,8 միլիոն դրամ կհատկացնի տարբեր ծրագրերի համար

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը չորս մարզերին ընդհանուր 318,8 միլիոն դրամ կհատկացնի տարբեր ծրագրերի համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը չորս մարզերին 318,8 միլիոն դրամ կհատկացնի տարբեր ծրագրերի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Նախագծերի մեծ մասը վերաբերվում է Լոռու և Տավուշի մարզերին։ Հատկապես, աղետից հետո այնտեղ մի շարք անելիքներ կան»,- ասաց Սանոսյանը։ 

Նախագծով Լոռու մարզին կհատկացվի՝ 117.7 մլն (5 նախագծերի ձեռքբերում, շինարարություն), Տավուշի մարզին՝ 109.8 մլն (4 նախագծերի ձեռքբերում, 2 շինարարություն), Գեղարքունիքի մարզին՝  86.3 մլն (2 շինարարություն),Սյունիքի մարզին՝  5 մլն  դրամ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում