Իրան

Լուկաշենկոն Իրանի նախագահին հրավիրել է Բելառուս

1 րոպեի ընթերցում

Լուկաշենկոն Իրանի նախագահին հրավիրել է Բելառուս

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BelTA գործակալությունը հաղորդում է, որ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն Բելառուս այց կատարելու հրավեր է փոխանցել Իրանի իր պաշտոնակից Մասուդ Փեզեշքիանին։

«Իրանի ժողովուրդը բոլորովին վերջերս մեծ դժբախտություն ապրեց. զոհվեց ձեր նախագահը: Բայց դուք արիաբար անցաք այս շրջանը, դուք ընտրեցիք նոր նախագահ: Ես ձեզ շնորհավորում եմ այդ կապակցությամբ և ցանկանում եմ, որ ձեր նախագահին փոխանցեք, որ մենք նրան սպասում ենք Բելառուսում», - ասել է Լուկաշենկոն Ահմադիանին։

Mehr գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը Բելառուս է մեկնել իր պաշտոնակցի հրավերով։ Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկման օրակարգում են երկկողմ հարաբերությունների բարելավումը՝ մասնավորապես տնտեսության ոլորտում։

Բելառուս այցից առաջ Ահմադիանը Ռուսաստանում էր։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում