Ուկրաինան Իրանի բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ Մոսկվային հրթիռների ենթադրյալ մատակարարումների հարցով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինան հայտնել է, որ Իրանի բարձրաստիճան դիվանագետին սեպտեմբերի 9-ին կանչել է արտգործնախարարություն և զգուշացրել նրան երկկողմ հարաբերություններում «ավերիչ և անշրջելի հետևանքների մասին», եթե պարզվի, որ Թեհրանը Մոսկվային բալիստիկ հրթիռներ է մատակարարել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

CNN-ը և The Wall Street Journal-ն անցյալ շաբաթ, վկայակոչելով աղբյուրների, հայտնել էին, թե Իրանը փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է մատակարարել Ռուսաստանին։

Ուկրաինայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ կանչել է Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Շահրիար Ամուզեգարին, և նրան «կոշտ ձևով» նախազգուշացրել նման տեղեկությունների ճշմարտացիության դեպքում երկու երկրների հարաբերություններում լուրջ հետևանքների մասին։

Սեպտեմբերի 9-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Ֆազլոլլահ Նոզարին հայտարարել էր, որ ոչ մի հրթիռ չի ուղարկվել Ռուսաստան, և նման հայտարարությունները որակել էր որպես «հոգեբանական պատերազմ»։

«Իրանը չի սատարում ռուս-ուկրաինական հակամարտության որևէ կողմի», - ասել էր Նոզարին։

Արևմտյան և ուկրաինական պաշտոնյաներն անցյալում թերահավատությամբ են վերաբերվել նման հերքումներին՝ նշելով, որ բավական շատ փաստեր կան, որ Իրանը զենքեր, օրինակ՝ «Շահեդ» անօդաչուներ է մատակարարում Ռուսաստանին։ 

Եվրոպական Միության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Պետեր Ստանոն էլեկտրոնային փոստով պատասխանել է թեմայի շուրջ հարցին։

«Մենք տեղյակ ենք այն վստահելի տեղեկությունների մասին, որ տրամադրել են դաշնակիցները իրանական բալիստիկ հրթիռների՝ Ռուսաստան մատակարարման վերաբերյալ», - գրել է նա։

Ստանոն հավելել է, որ ԵՄ ղեկավարները նախկինում հստակ ասել են, որ «արագ և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ կարձագանքեն նման քայլին, այդ թվում՝ Իրանի դեմ նոր և զգալի սահմանափակող միջոցներով»։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես անդրադարձել էր այդ հրապարակումներին՝ նշելով, որ միշտ չէ, որ դրանք ճիշտ են։ Միևնույն ժամանակ նա ասել էր, որ Մոսկվան և Թեհրանը զարգացնում են համագործակցությունը բոլոր, այդ թվում՝ ամենազգայուն ոլորտներում։

Իրան

ՌԴ-ն և Իրանը կշարունակեն համագործակցությունը զգայուն ոլորտներում. Պեսկով

 

Հայերեն Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը