Եվրոպա

ԵՄ-ն քննարկում է Ուկրաինայի խնդրանքը՝ վճարելու Patriot համակարգերի համար. ֆոն դեր Լայեն

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն քննարկում է Ուկրաինայի խնդրանքը՝ վճարելու Patriot համակարգերի համար. ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Ուկրաինան մի քանի միլիարդ եվրո է խնդրել հակաօդային պաշտպանության ծախսերի, այդ թվում՝ PAC-3 Patriot համակարգերի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ սեպտեմբերի 2-ին Բրյուսելում կայացած հանդիպումից հետո։

«Այսօր ես կարող եմ հաստատել, որ մենք ստացել ենք վճարման նոր խնդրանք։ Այն կազմում է մի քանի միլիարդ եվրո և կհոգա Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ծախսերը, այդ թվում՝ առաջադեմ PAC-3 Patriot զենիթահրթիռային համակարգերի», - նրա ելույթի տեսանյութն է տարածել Guardian News-ը։

«Անդամ պետությունները ներկայում քննարկում են Ուկրաինայի խնդրանքը, բայց կարող եմ ասել, որ այն շարժվում է ճիշտ ուղղությամբ», - հավելել է ֆոն դեր Լայենը։

Նա նաև հայտնել է, որ Եվրոպայում Ուկրաինայի հետ համատեղ աշխատանքներ են ընթանում FREYA նախագծի վրա։

«Սա եվրոպական նախագիծ է սեփական հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծելու համար», - բացատրել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Ֆոն դեր Լայենը պարզաբանել է, որ «այս ամենը լրացում է Ուկրաինայի համար արդեն գործող 90 միլիարդ եվրոյի չափով աջակցության վարկին»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում