Իրան

Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ

1 րոպեի ընթերցում

Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ

ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Al Jazaeera-ն հաղորդում է, որ Խուզեստանի նահանգի երեք տարբեր վայրերում սպանվել է յոթ մարդ։ Բացի այդ, Քերմանշահում սպանվել է ԻՀՊԿ չորս անդամ։ «Բասիջ» ուժերի երեք մարտիկ զոհվել է Լավան կղզում։

Mehr գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Կարմիր մահիկի ներկայացուցիչը հայտնել է, որ Սիրիկ քաղաքում հարսանիքի տոնակատարության ժամանակ բնակելի տանը հասցված հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, ևս 67-ը վիրավորվել է։

Նրա խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկի ընկերության նախագահի ստորագրությամբ նամակ է ուղարկվել Հաագայի Միջազգային քրեական դատարանի դատախազի գրասենյակ՝ պահանջելով հարցի անկախ, անաչառ, մանրակրկիտ և արդյունավետ հետաքննություն:

Սեպտեմբերի 1-ի երեկոյան ԱՄՆ-ն նոր զանգվածային հարվածներ է հասցրել Իրանի օբյեկտներին։ Ի պատասխան դրա՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Մերձավոր Արևելքի մի քանի երկրում գտնվող ամերիկյան ռազմական թիրախների ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում