Եվրոպա

Մոլդովայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եվրաինտեգրման գործընթացը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը․ Moldpres

2 րոպեի ընթերցում

Մոլդովայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եվրաինտեգրման գործընթացը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը․ Moldpres

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։ 

Մոլդովայի Հանրապետությունը և Ուկրաինան միասին առաջ են շարժվում դեպի Եվրամիություն տանող ճանապարհով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Moldpres-ից, այս մասին ուկրաինացի գործընկերոջ՝ Անդրեյ Սիբիհայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միհայ Պոպշոյը։

Պաշտոնյաները քննարկել են Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի վերջին հարձակումները, եվրաինտեգրման գործընթացը և էներգետիկայի ու ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ նախագծերը։

«Ես ուրախ եմ կրկին Քիշնևում տեսնել իմ լավ ընկերոջը՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհային։ Մենք քննարկել ենք, թե ինչպես կարող ենք համատեղ աշխատել՝ հակազդելու մեր երկրները և ամբողջ տարածաշրջանն ապակայունացնելու Ռուսաստանի փորձերին։ Մոլդովայի Հանրապետությունը և Ուկրաինան միասին քայլում են դեպի Եվրամիություն տանող ճանապարհով։ Մենք պատրաստ ենք բացել բոլոր բանակցային գլուխները և ԵՄ անդամ պետությունների աջակցության հույս ունենք՝ այս գործընթացում առաջ շարժվելու համար», - ընդգծել է Միհայ Պոպշոյը։

Հանդիպման ընթացքում Անդրեյ Սիբիհան Միհայ Պոպշոյին է հանձնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կողմից շնորհված «Արժանիքի համար» երկրորդ աստիճանի շքանշանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում