Եվրոպա

Իսպանիան մտադիր է շարունակել Patriot-ի հրթիռների մատակարարումը Կիևին

1 րոպեի ընթերցում

Իսպանիան մտադիր է շարունակել Patriot-ի հրթիռների մատակարարումը Կիևին

Իսպանիան արդեն վաղուց է հրթիռներ մատակարարում Ուկրաինային Patriot համակարգերի համար և շարունակում է դա անել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը՝ Իռլանդիայում ժամանելով ԵՄ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։

«Մենք դա անում ենք արդեն վաղուց և շարունակում ենք դա անել», - Ալբարեսի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հաղորդել էր, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները ճնշում են գործադրում Իսպանիայի և Հունաստանի վրա՝ ձգտելով հասնել Կիևին Patriot համակարգերի համար կալանիչ հրթիռների փոխանցման: Գործակալությունը նշել էր, որ Իսպանիան և Հունաստանն ունեն այդ հրթիռների պաշարներ, որոնք դաշնակիցները կցանկանային փոխանցել Կիևին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում