Աշխարհ

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

1 րոպեի ընթերցում

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտարարել է, որ Եվրոպական միությունը չի կարող միջնորդ հանդիսանալ Կանադայի և Միացյալ Նահանգների միջև առևտրային պատերազմում՝ նրանց առևտրային բանակցությունների ձախողումից հետո։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Ավելի վաղ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին դուրս եկավ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ բանակցություններից՝ մեղադրելով վերջինիս Կանադայի վրա ճնշում գործադրելու մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, իր հերթին, հայտարարեց կանադական մարդատար և բեռնատար ավտոմեքենաների նկատմամբ 50 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանելու մասին, ինչին ի պատասխան՝ Օտտավան մաքսատուրքեր սահմանեց ԱՄՆ-ից ներկրվող ավելի քան 700 ապրանքատեսակի նկատմամբ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 20 միլիարդ դոլար։

«Չեմ կարծում, թե մենք այնպիսի դիրքում ենք, որ կարողանանք միջնորդի դեր ստանձնել։ Միաժամանակ գիտեմ, որ Կանադան և ԱՄՆ-ն այնքան սերտ տնտեսական կապեր ունեն, որ, չնայած ներկայիս լարվածությանը, վաղ թե ուշ իրավիճակը կարգավորելու փորձեր կկատարվեն։ Մենք միանշանակորեն հանդես ենք գալիս հանուն ազատ և արդար առևտրի՝ ցածր մաքսատուրքերով կամ դրանց լիակատար բացակայությամբ», - ասել է Շեֆչովիչը։

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում