Իրան

ՌԴ-ն և Իրանը կշարունակեն համագործակցությունը զգայուն ոլորտներում. Պեսկով

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն և Իրանը կշարունակեն համագործակցությունը զգայուն ոլորտներում. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենազգայուն ոլորտներում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

Միևնույն ժամանակ նա նշել է, որ այդ թեմայով հրապարակումները միշտ չէ, որ ճշմարիտ են։

«Մենք տեսել ենք այդ հրապարակումը: Ամեն անգամ չէ, որ նման տեսակի տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով The Wall Street Journal-ի այն նյութը, ըստ որի Իրանը, ենթադրաբար, փոքր հեռահարության հրթիռներ է ուղարկել Ռուսաստան:

«Իրանը մեր կարևոր գործընկերն է, մենք զարգացնում ենք մեր առևտրատնտեսական հարաբերությունները, մենք զարգացնում ենք մեր համագործակցությունն ու երկխոսությունը բոլոր հնարավոր ոլորտներում, ներառյալ ամենազգայուն ոլորտները, և մենք կշարունակենք դա անել՝ ի շահ մեր երկու երկրների ժողովուրդների»,- ընդգծել է Պեսկովը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում