Իրան

Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականների է բախվել և շարքից դուրս եկել. ԻՀՊԿ

1 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականների է բախվել և շարքից դուրս եկել. ԻՀՊԿ

Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականների է բախվել չարտոնված երթուղով անցնելիս։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ):

«Ամերիկյան գործակալների վերահսկողության տակ գտնվող երկու նավթատար նավ Հորմուզի նեղուցում ականների է բախվել և շարքից դուրս եկել», - ասվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ։

ԻՀՊԿ-ն հավելում է, որ երկու նավթատար լցանավերը հարված են ստացել Հորմուզի նեղուցում Իրանի կողմից սահմանված անվտանգ անցման փոխարեն չարտոնված երթուղով անցնելու փորձի ժամանակ։ Լցանավերում հրդեհ է բռնկվել։

Տեղեկություններ են հաղորդվում նաև այն մասին, որ անձնակազմը լքել է նավերը։

ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ Իրանի զինված ուժերը չի թուլացնի Հորմուզի նեղուցի նկատմամբ իր վերահսկողությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը սեպտեմբերի 1-ի երեկոյան կրկին նոր հարվածներ են հասցրել իրար։ Իրանում կան զոհեր և վիրավորներ։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում