Իրանը հայտնել է ամերիկյան հարվածներից զինծառայողների շրջանում զոհերի մասին
1 րոպեի ընթերցում

Իրանցի չորս զինվորական է զոհվել ԱՄՆ-ի կողմից Իրանի արևմուտքում՝ Քերմանշահի նահանգում իրականացված հարվածների հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Քերմանշահի մասնաճյուղի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ զոհված զինծառայողները ԻՀՊԿ օդատիեզերական ուժերից էին։
Իր հերթին, Mehr գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ-ի հարվածների հետևանքով նաև իրանական «Բասիջ» ռազմականացված աշխարհազորի երեք մարտիկ զոհվել է Լավան կղզում:
Գործակալության տվյալներով՝ գրոհի հետևանքով տուժել է մի քանի աշխարհազորային, սակայն նրանց թիվը չի նշվում:
Սեպտեմբերի 2-ի գիշերը ԱՄՆ-ն նոր զանգվածային հարվածներ է հասցրել Իրանի օբյեկտներին։ Հորմոզգանի նահանգի Սիրիկ քաղաքում հարսանեկան տոնակատարության ժամանակ հարվածի տակ է հայտնվել բնակելի տուն, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել է շուրջ 70 մարդ։
Իրանն ի պատասխան հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Մերձավոր Արևելքի մի քանի երկրում գտնվող ամերիկյան ռազմական թիրախների ուղղությամբ։